Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Երևանի գնդի պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել

ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿ