Սյունիքի հետ կապված վտանգ չկա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անվտանգության խորհրդի նիստ եղել է, ուղղակի հայտարարություն այդ մասին չեն տվել։

«Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված»,- լրագրողներիհետ զրույցում ասել է ՓաշինյանըԼ

Նա հավելել է, թե նման հայտարարություններով ՀՀ քաղաքացիների մոտ անհանգստություն ու խուճապ են գեներացնում։

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լիմելու, լինելու է խաղաղություն»,- եզրափակել է վարչապետը:

Related posts

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները