Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները

Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել  վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի ԱԳՆ գրառման մեջ նշված է.  «Սլովենիան ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության շարունակական սրացման համար և երկու կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով»:

Սլովենիայի ԱԳՆ-ն նաև մեջբերել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը և կողմերին կոչ է անում պահպանել այն ու բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ