Սի Ծինփինը երրորդ ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի պատգամավորները Սի Ծինփինին միաձայն վերընտրել են երկրի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով, գրում է РИА Новости-ն։

Պետության ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ լիագումար նիստում։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 2952 պատգամավոր։

Սի Ծինփինը Չինաստանի պատմության մեջ առաջին նախագահն է, որն այդ պաշտոնում ընտրվում է երրորդ անգամ: Նա ՉԺՀ-ի նախագահ է դարձել 2013 թվականի մարտին, իսկ 2018 թվականին վերընտրվել երկրորդ հնգամյա ժամկետով։ Քաղաքական գործիչը վերընտրվել է նաև Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում:

Related posts

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները