Սիցիլիայում Էթնա հրաբխի ժայթքման պատճառով սահմանափակվել է օդային հաղորդակցությունը

Սիցիլիայի Կատանիա օդանավակայանը դադարեցրել է չվերթերի ընդունումը՝ Էթնա հրաբխի ժայթքման պատճառով, մեկնումներն առայժմ չեն չեղարկվում, հաղորդել է իտալական հեռուստատեսությունը։

Հրաբուխն ակտիվացել է հունիսի վերջին։ Իտալացի գիտնականների տվյալներով՝ կիրակի առավոտյան օդ է նետվել 1,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն: Էթնան համարվում է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն գտնվում է Սիցիլիայի արևելքում և պարբերաբար ժայթքում է։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին