Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2013-ին որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Related posts

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ