Սերբիան չի աջակցի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին. Վուչիչ

Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ուրբաթ օրը նա քաղաքացիներին կետ առ կետ ներկայացրել է Սերբիայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին օրերի երրորդ նիստի եզրակացությունները։
Վուչիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ ոչ միայն չի աջակցել Բելգրադի դեմ պատժամիջոցներին, այլև պաշտպանել է Սերբիան դրանցից և այժմ ՄԱԿ-ում աջակցում է Կոսովոյի հարցում։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը