Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:

Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի:
Հիշեցնենք, որ նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:
Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից:

Related posts

ԱԱԾ-ում նոր կենտրոն կստեղծվի․ նախատեսվում է սահմանել աշխատակիցների վարձատրության գործակիցները

Ապահովագրավճարի պարտավորություն` աշխատանքից ազատվելու դեպքում

Լռության օր. Ախուրյանում և Արթիկում ընտրատեղամասերը կահավորվում են