Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է