Սարավան-Սարալանջ հատվածում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու կցորդիչով բեռնատարներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում տեղակայված առաջնային օգնության հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։43-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Related posts

Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ

Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան