Սանոսյանը ծանոթացել է պետբյուջեի միջոցներով Արմավիրի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ – Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով:
Մարզպետը նախարարարին է ներկայացրել դեպի Մեծամորի թանգարան տանող մոտ 2 կմ երկարությամբ ամբողջովին բարեկարգ ճանապարհը։ Մարզպետի խոսքով՝ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը խթան կհանդիսանա Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր նշանակությամբ բացառիկ է և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում։
Ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1 կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։
Նախարարը ծանոթացել է նաև Մ5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան գոտու ճինարարական աշխատանքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան