Սանկտ Պետերբուրգում հայազգի տղամարդը կրակ է բացել ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ուզբեկստանի քաղաքացի Տիգրան Խաչիկյանը կրակ է բացել ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորում է ստացել և այժմ վիրահատվում է, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով 112 թելեգրամյան ալիքին:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու մոտ հայտնաբերվել է երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, երկու Մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս:

Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախապես պատրաստված երկու Մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս, նստել է տաքսի և գնացել մետրոյի «Պրոսպեկտ Վետերանով» կայարան: Այնտեղ նա նստել է մեկ այլ մեքենա և ուղևորվել դեպի Սադովայա փողոց, այնուհետև քայլել դեպի մետրոյի «Գոստինի դվոր» կայարան։

Մուտքից ոչ հեռու տղամարդը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտությունը, ինչն էլ գրավել է ՕՄՕՆ-ի ծառայողների ուշադրությունը։ Հանգամանքները պարզելու համար նրանք մոտեցել են տղամարդուն, ինչից հետո Խաչիկյանը բղավել է՝ «փախե՛ք»։ ՕՄՕՆ-ի աշխատակիցներից մեկը փորձել է բերման ենթարկել հարձակվողին, սակայն վերջինս հանել է որսորդական հրացանը և մի քանի անգամ կրակել տուժողի վրա։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան