Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նա կմնա կալանքի տակ։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:
Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին