Սահմանվում է իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում

Կառավարությունն ընդունել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 5․1 կետի կատարումն ապահովելու նպատակով՝ օրենքով սահմանվում է, որ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և հաստատված պլանի ներկայացումը, ինչպես նաև սահմանվում է իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում այսուհետ տրամադրել տեղեկատվություն նաև կենդանու բուծման երկրի մասին։ Այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացվելու են նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար և իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության և որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Վերը նշված դրույթը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք