Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները. ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները: Այդ մասին ասված է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։
​Հորդորում ենք՝
  1. Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
  2. Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։
  3. Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:
  4. Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց ձեր հեռախոսի հավելվածի միջոցով։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան