Սահմանային կրակոցները որպես ագրեսիա գնահատելը և ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է. ԱԳ փոխնախարար

Պետք է Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա լինի, իսկ սահմանային կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը:

«Եթե եղավ Հայաստանի վրա հարձակում, այո, նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ ֆիքսելու, որ մեր դեմ ագրեսիա է: Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և այդ ամենը կանոնակարգված է: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել: Առաջին դեմքերի մակարդակով ինֆորմացիայի փոխանակում կա: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, բայց ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ին դիմելու պահը չի գա», – ամփոփեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ վերականգնված. վարչապետ

Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ