Ռուս խաղաղապահներն ականազերծման ռոբոտացված համակարգ են բերել Արցախ

Ավելի քան հարյուր պայմանագրային զինծառայող, հատուկ սարքավորումներ և «Ուրան -6» բազմաֆունկցիոնալ ռոբոտացված համալիր է տեղափոխվել Արցախ։

Ինժեներական հետախուզություն և պայթուցիկ նյութերի ոչնչացման աշխատանքներ են կատարվելու հակամարտության ընթացքում առավել տուժած տարածքներում:

«Կենտրոնի հիմնական խնդիրները կլինեն բնակավայրերի, ճանապարհների ականազերծումը՝ խաղաղ բնակիչների լիարժեք կյանքի և ենթակառուցվածքային օբյեկտների գործունեության համար: Ուժերի և միջոցների կազմը հնարավորություն կտա ամբողջությամբ կատարել հանձնարարված խնդիրները», – ասել է ականազերծման կենտրոնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կլյուչևսկին։

Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղ են վերադառնում տեղի բնակիչները։ Այսօր Հայաստանից Ստեփանակերտ է ժամանել գրեթե 1500 մարդ:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան