Ռուս խաղաղապահների հասցեին հնչող սադրիչ մեղադրանքներն անընդունելի են և հակաարդյունավետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը անհիմն և հակաարդյունավետ է անվանել ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ զորախումբն արդյունավետ կերպով կատարում է իր առջև դրված խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր։

«ԱԳՆ-ն ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին անհիմն սադրիչ մեղադրանքները՝ դրանք անընդունելի են և հակաարդյունավետ՝ անկախ նրանից, թե որտեղից են հնչում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կատարում է իր գործառույթները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր»,-ասել է Զախարովան։

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը