Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում. ՌԴ ԶՈւ ԳՇ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Интерфакс»-ը:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի առաջադեմ զորամիավորումը վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքի և Լաչինի ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գուղատնտեսական միավորումում ժամանակավոր դիտակետերի տեղադրման միջոցով», – ասել է Ռուդսկոյը:

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի տարածքի հետ:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ