Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախում ականազերծման աշխատանքները

Արցախում ականազերծման ժամանակ ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողներին հանդիպող պայթյունավտանգ առարկաների մեծ մասը հրետանային արկեր, ականանետներ, ձեռքի նռնակներ են: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը:

Անցյալ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն իրականացրել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, մաքրել են 1.5 կմ ճանապարհ, հայտնաբերել և տեղափոխել հատուկ սարքավորված զինափորձարան՝ պայթեցման միջոցով 189 պայթյունավտանգ առարկաներ ոչնչացնելու համար:

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Արցախում՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում,  շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները:

Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, մաքրել են ավելի քան 156 հա տեղանք, մոտ 40 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 5 հազար պայթյունավտանգ առարկա:

Related posts

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն, կփոփոխվեն պետտուրքերը

Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անիի ընտանիքին

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան