Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ:

«Եվ նրանք ռուսաստանցիներ են, իրենց այստեղ լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք նույնքան բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բարձր բնույթը», – ասել է Պեսկովը:

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր