Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել: Ռուսաստանին են հանձնվել 175 զինվորական և Կուրսկի շրջանի 7 բնակիչ։ Նույնթվով զինվորականներ և քաղաքացիական անձինք վերադարձվել են Ուկրաինային՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Փոխանակման հարցում միջնորդ է հանդիսացել ԱՄԷ-ն։

«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար», – նշել են գերատեսչությունից։

Փոխանակման մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, ազգային գվարդիայի մարտիկներ, սահմանապահներ, սերժանտներ և սպաներ, ինչպես նաև յոթ քաղաքացիական անձինք:

Related posts

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Խիստ վրդովմունք է առաջացրել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքը