Ռուսաստանն ու Իրանը կինտեգրեն վճարային հանակարգերը

Մինչև տարեվերջ Իրանում կգործարկվեն ռուսական «Միր» վճարային համակարգի բանկային քարտերը, հայտնում է NEWS.ru պորտալը՝ վկայակոչելով էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանձիին։

Նրա խոսքով՝ ռուսական քարտերը կընդունվեն տեղական խանութներում, ինչպես նաև զբոսաշրջայինընկերությունների ծառայությունների համար վճարելիս։

«Բանակցություններ են ընթացել իրանական կողմի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջև, և ես հույս ունեմ, որ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում արդյունքը կլինի «Շետաբ» (իրանական վճարային համակարգ) և «Միր» համակարգերի փոխադարձ կապը»,- ասել է Խանձին։

Related posts

Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են