Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին Ռուսաատանի արտաքին քաղաքական գերատեսչությունում բողոքի նոտա է հղվել:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունների կազմաքանդման ուղղությամբ ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ: Դրանց թվում են միջպետական երկխոսության շրջանակում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների մատուցմամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների աղաղակող, անընդունելի գործողությունները ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության և դրա աշխատակիցների դեմ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հղվել՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ կալանքից ազատելու պահանջով:

Ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ դեսպան Ռահման Մուստաֆաևը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Գալուզինին բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության հետ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել Է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին