Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման վերաբերյալ»,- նշվալ է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում