Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Су-34 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Су-34 ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմը կատապուլտվել է:

Լրատվամիջոցների տվյալով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Կործանման վայրում ավերածություններ չկան, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Related posts

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Խուդաթյան

Նոր ամբուլատորիաներ՝ Ախուրիկում, Պեմզաշենում և Հացիկում

Իմ մի կյանքը 100 հայի կյանք է․․․