Ռուսաստանի ներկայացուցիչը չի ընտրվել ՄԱԿ-ի դատավորների կազմում

Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գևորգյանը, որ 2015 թվականից Հաագայի միջազգային դատարանի դատավորն է, երկրորդ ժամկետով չի վերընտրվել։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նա պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան-Լուչիանու Աուրեսկուին, որին աջակցել են գլխավոր ասամբլեայի 117 անդամներ։

Խորհրդային և ռուսաստանցի դատավորները ՄԱԿ-ի դատական ​​համակարգում են 1946 թվականից: Այսպիսով, առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի ներկայացուցիչ չի լինի։

Բացի Աուրեսկուից, Արդարադատության միջազգային դատարանում ընտրվել են ևս երեք նոր դատավոր ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Հարավային Աֆրիկայից, վերընտրվել է նաև գործող դատավորներից մեկն Ավստրալիայից:

Արդարադատության միջազգային դատարանը բաղկացած է 15 դատավորից, որոնց պաշտոնավարման ժամկետն ինը տարի է։ Միաժամանակ երեք տարին մեկ ընտրություններ են անցկացվում ազատվող հինգ տեղերի համար։ Մի քանի ժամկետ անընդմեջ ծառայելու արգելք չկա։

Related posts

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանուվ, այնուհետև կբարձրանա

ՀՌՀ նախագահը՝ հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին