Ռուսաստանի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել. Փաշինյան

Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։

Փաշինյանը ասուլիսի ժամանակ պարզաբանեց՝ Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր ստացել էր, նաև հաշվի առնելով հայ-թուրքական օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել է դրան, իսկ Ռուսաստանի նախագահից նման հրավեր չի եղել:

«Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես թե, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէր ինձ համար, որովհետև, ակնհայտորեն, շատ կարևոր հարցեր ենք քննարկում։

Ես հույս ունեմ, որ դուք էլ եք այդպես գնահատում, որովհետև եթե անկարևոր համարեիք, ձեր հարցերն ինչո՞ւ պետք է տայիք: Բոլոր հարցերը կարևոր են»,- ասաց Փաշինյանը։

Related posts

Այսօր հայկական դրոշի օրն է. Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»