Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ: Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով աջակցել իրավիճակի կարգավորմանը։ Ակնկալում ենք, որ Մոսկվայի ժամանակով 9:00-ից ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով: Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր