Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ուզում եմ գտնել» նախագծի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմենցովի խոսքով՝ Ռուսաստան վերադարձածների գրեթե կեսին մտերիմները գտել են այս նախագծի օգնությամբ: Նրա խոսքով՝ 83 տոկոսը գերի է ընկել ոչ ավելի, քան մեկ տարի առաջ, միայն երեքն են գերության մեջ անցկացրել ավելի քան երկու տարի։ Վերադարձողների 51%-ը դատվածություն ունի և պայմանագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ կամ ազատազրկման վայրերից, կամ քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո: Ռուսաստան վերադարձածների 52 տոկոսը 40-50 տարեկան է։

Նախորդ փոխանակումը, որն իրականացվել է «205-ը 205-ի դիմաց» բանաձևով, տեղի էր ունեցել մայիսի 15-ին։

«Այսօր ռուսական գերությունից տուն է վերադառնում ևս 185 ուկրաինացի պաշտպան։ Նրանց հետ է նաև մեկ քաղաքացիական անձ»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինա վերադարձողների շարքում կան 2022 թվականից գերության մեջ գտնվողներ:

Related posts

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Հայհոյանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ․ ինչո՞վ կհիշվի այս քարոզարշավը

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով