Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասին

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող մոնիտորինգի կենտրոն ստեղծելու և կիրառելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մոտ ժամանակներս դրա մեկնարկի համար:

Related posts

Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են տոհմային երինջներ

Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված