Ռուսաստանը պատրաստ է լսել Թրամփի առաջարկներն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Մոսկվան մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ է մոտենում ցանկացած գաղափարի, որն առաջարկում են երկրներն այդ խնդրի վերաբերյալ: Ռյաբկովի խոսքով՝ եթե Արևմուտքի առաջարկներն ուղղված լինեն հակամարտության կարգավորմանը, այլ ոչ թե Կիևին աջակցելուն և Ռուսաստանի ռազմավարական պարտությունը նախապատրաստելուն, ապա Մոսկվան պատրաստ կլինի քննարկել այդ առաջարկները և պատասխան մշակել:

ՌԴ ԱԳ փոխնախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման սպառնալիքը պահպանվում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման և Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում:

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը