Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին հատուկ ռազմական գործողության հարցում օգնության համար. Լավրով

Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին՝ օգնելու հատուկ ռազմական գործողության հարցում. Մոսկվան ունի անհրաժեշտ ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։

«Մենք ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկին նման խնդրանքով չենք դիմել։ Մենք որպես հիմք ընդունում ենք այն, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի լուծենք հատուկ ռազմական գործողության խնդիրները, ավարտենք այն պատերազմը, որն Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով դեռևս պետական հեղաշրջումից հետո»,- ասել է Լավրովը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում