Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի մարդկանց միջև շփումները:

Միշուստինը նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական բարդ կոնյունկտուրային՝ Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է՝ եզրափակել է ՌԴ վարչապետը։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ