Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք դրել է իր առջև. Պեսկով

Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք դրել է իր առջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը պետք է հասնի և կհասնի իր առջև դրված նպատակներին»,- ասել է նա։

Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ցանկանում է երկարատև խաղաղություն, ոչ թե ֆիկտիվ հրադադար և որ հակամարտության լուծումը հնարավոր է խաղաղ բանակցություններով, Պեսկովն ասել է․

«Այն բանի հետ, որ հատուկ ռազմական գործողության արդյունքը պետք է լինի արդարության, երկարատև խաղաղության հաստատումը, կարելի է համաձայնել, բայց ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, ներկայումս դա տեսանելի չէ»։

Հարցին՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ բանակցությունների հեռանկարներ հայտնվեն, Պեսկովը պատասխանել է․ «Պետք է իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները»։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել