Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ․ Պեսկով

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում, ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն, որպես իրավիճակի կարգավորման հիմք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է РИА Новости-ն։ «Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ: Դրանք են դեռևս հանդիսանում են կարգավորման անվիճելի հիմք։ Եվ որպեսզի մենք հասնենք կարգավորման, պետք է գնանք այդ պայմանավորվածությունները ի կատար ածելու ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեք կողմերի համար էլ»,-ասել է Պեսկով։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև