Ռուսական նավթով տանկերները սպասում են Հնդկաստանի ափերի մոտ. Bloomberg

Ռուսական նավթով բեռնված առնվազն չորս տանկեր կանգնած է Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ, հաղորդում է Bloomberg-ը։ Դրանցից երկուսը գտնվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին սպառնացել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից նավթ գնող երկրների համար։ Մոսկվայի առևտրային գործընկերների թվում է նաև Հնդկաստանը:

Թրամփի սպառնալիքներից հետո Հնդկաստանի իշխանությունները դիմել են նավթավերամշակող ընկերություններին՝ խնդրելով մշակել և ներկայացնել այլ երկրներից նավթ գնելու ծրագրեր: Նշվում է, որ պետական նավթավերամշակման գործարանները վերահսկում են Հնդկաստանի այդ ոլորտի ընդհանուր հզորության ավելի քան 60 տոկոսը։

Հնդկաստանը աշխարհում նավթի երրորդ խոշորագույն ներմուծողն է և ծովով մատակարարվող ռուսական նավթի ամենամեծ գնորդը։

Related posts

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Արթիկի 1-ին փոխհամայնքապետը․ այստեղ փլուզվել է կոալիցիոն իշխանությունը

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ