Ռուսական խաղաղապահ զորախումբը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը շրջափակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ քաղաքացիական ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրի մեջ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել