Ռուսական զորքերն արդեն «Ազովստալ» գործարանի տարածքում են. Արախամիա

Կիևը վերականգնել է կապը Մարիուպոլի պաշտպանների հետ, իսկ ռուսական զորքերն արդեն «Ազովստալ» գործարանի տարածքում են: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններն, նախօրեին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են գործարանի տարածքից քաղաքացիական անձանց տարհանման համար մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 18:00-ն մարդասիրական միջանցքի բացման մասին։

ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ռուսական և ուկրաինական կողմերի ջանքերով «Ազովստալ»-ից արդեն տարհանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։

Related posts

Թուրքիան ու Ֆրանսիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով