Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը․ Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստանձնելու է գլխավոր վարչական դերը Վենեսուելայի կառավարման գործում` գրել է Bloomberg-ը։

Նշվում է, որ Թրամփի թիմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ համատեղ, այս պահին մշակում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքը։

Վենեսուելայի Գերագույն դատարանը նախօրեին երկրի նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է ժամանակավոր նախագահ։ Նշվում է, որ նոր նշանակումը անհրաժեշտ է «կառավարման համակարգերի աշխատանքների վարչական շարունակականությունն ապահովելու» և «ազգային պաշտպանությունը պահպանելու» համար։

Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերն ԱՄՆ բանակը հարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին, երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, դուրս են բերվել երկրից և տեղափոխվել ՄԻացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ում Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոն, մասնավորապես, մեղադրվում է «թմրանյութային ահաբեկչության և կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, գնդացիրներ և պայթուցիկ սարքեր պահելու համար»:

Related posts

Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի

Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ