«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է Թուրքիայից կիտրոնի ներկրումը Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է թուրքական ընկերություններից մեկի կիտրոնի ներմուծումը Ռուսաստան՝ գրում է Interfax-ը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար) մնացորդային քանակ։

«Ռոսպոտրեբնադզորը» հավելել է, որ կիտրոնների ներկրումը դադարեցվում է նոյեմբերի 3-ից, և դա արվում է միայն անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցրել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստան։

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են դիմել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ: Սակայն մի շարք ռուս և թուրք վերլուծաբաններ կարծում են, որ դա Մոսկվայի պատասխանն է Թուրքիային՝ Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու դիմաց:

Related posts

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է