Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ինքնակամ ներկայացել են դատարան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, ներկայացել են դատարան: Նախորդ նիստին դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել՝ այն հանձնարարելով Հայաստանի ոստիկանապետին:

Դատարանում նաև ոստիկաններ կան:

Նիստը սկսվելուն պես դատավորը հարցրեց․ «Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է»։ Քոչարյանն ասաց՝ հարցը չի հասկանում: Պնդող հարցին ի պատասխան՝ ասաց՝ ազատությունը չի սահմանափակվել:

Չի սահմանափակվել նաև Օհանյանի, Խաչատուրովի ազատությունը:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում