Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Գրիշայի ՄԼՔԵՅԱՆԻՆ։
Մեծ է մաեստրոյի ավանդը և վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում։ Ջերմորեն շնորհավորում ենք մաեստրո Մլքեյանին՝ արժանի պարգևի համար, մաղթելով նորանոր նվաճումներ։

Related posts

«Մենակատարների շքերթը» բացահայտեց նոր երաժշտական տաղանդներ

«Գահերի խաղ», «Կարիբյան ծովահեններ». Գյումրու ժող. գործիքների պետական նվագախմբի արտասովոր համերգը

Բուհական լսարանից՝ մեծ բեմ. վոկալ բաժնի շրջանավարտների ամփոփիչ համերգը