Ռյազանում անօդաչու սարքերի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռյազանում մայիսի 15-ի գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 12-ը վիրավորվել են։

Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում բազմաթիվ պայթյունների մասին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Օլիմպիական քաղաքակ» միկրոշրջանի երկու բնակելի շենքերում։

Վնասվել է նաև Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որի տարածքից բարձրացել են սև ծխի խոշոր ամպեր։

Պավել Մալկովը հայտնել է, որ կազմակերպվել է բնակիչների տարհանում, ինչպես նաև բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր։

Ռոսնեֆտին պատկանող Ռյազանի նավթավերամշակման գործարանը համարվում է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկը՝ տարեկան շուրջ 17 միլիոն տոննա վերամշակման հզորությամբ։ Ավելի վաղ այն արդեն ենթարկվել էր հարվածների։

Նույն գիշեր հարձակման է ենթարկվել նաև Եյսկը՝ Կրասնոդարի երկրամասում, որտեղ, ըստ հաղորդումների, թիրախ կարող էր դառնալ ռազմական օդանավակայանը։

Պայթյունների մասին հայտնել են նաև Բրյանսկի բնակիչները, իսկ քաղաքում հայտարարվել է հրթիռային վտանգի տագնապ։

Related posts

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել