Ռեկորդային ցուցանիշ Թուրքիայից Անգլիա արտահանման ծավալներում

2024 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայից Անգլիա արտահանվել է 8.3 մլրդ դոլարի ապրանք։ Սա համարվում է աննախադեպ ցուցանիշ։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Բրիտանիա կատարված թուրքական արտահանումների աճը կազմել է 10.8 տոկոս։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Անգլիան դարձել է 3-րդ երկիրը, որտեղ Թուրքիան ամենաշատ արտահանումն է իրականացրել։ Առաջին ու երկրորդ տեղերում են Գերմանիան (12 մլրդ դոլար) և ԱՄՆ-ն (8.8 մլրդ դոլար)։

Թուրքիայից Անգլիա ամենաշատ արտահանումը՝ մոտ 2.7 միլիարդ դոլարի արժողությամբ, կատարել է ավտոմոբիլային ոլորտը, 1.1 միլիարդը՝ էլեկտարտեխնիկայի ոլորտը։

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալները 2024-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում կազմել է 170.8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ արձանագրելով 3.9 տոկոսանոց աճ։

 

Related posts

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան