ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

ունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։

Այս մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր ժամանակակից սպորտի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ, նրա հսկայական փորձը թույլ տվեց շատ դժվարին պայմաններում հասնել հաղթանակի Սեուլի Օլիմպիական խաղերում 1988 թվականին: Նա կլինի մեր կազմում, սա պարզ է և՛ որպես խորհրդատու, խորհրդական, և՛ որպես մեր ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Հիշեցնենք, որ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Լևոն Ջուլֆալակյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն էր, իսկ 2003 թվականից՝ ՀԱՕԿ գործկոմի անդամ։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան