ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

ՌԴ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նա պետք է ուղևորվի Ծաղկաձոր։

Միշուստինին օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Related posts

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և իրենց աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան

2024-ը Հայաստանի համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված էր. ֆինանսների նախարար