ՌԴ-ն սպասում է Հայաստանի դիրքորոշման հստակեցմանը համատեղ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության վերաբերյալ

Ռուսաստանը հույս ունի Հայաստանից պատասխան ստանալ համատեղ ինտեգրացիոն կառույցներում իր պարտավորությունների կատարման և մասնակցության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչել TASS գործակալությունը, Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները իրենց համար հստակեցնեն, թե ինչպես են ցանկանում փոխադարձության սկզբունքով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ն»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները