ՌԴ-ն մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մինչև ապրիլի 7-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, ժամանակավորապես սահմանափակվում են թռիչքները դեպի Բելգորոդի, Անապայի, Բրյանսկի, Գելենջիկի, Վորոնեժի, Կրասնոդարի, Կուրսկի, Դոնի Ռոստովի, Լիպեցկի, Էլիստայի և Սիմֆերոպոլի օդանավակայաններ։

Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին:

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին