ՌԴ նախագահը՝ ՀԱՊԿ երկրների համար միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին

Ռուսաստանը ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ երկրի կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործընթացը:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը Տաջիկստանին երկու դիվիզիոն C-300 համակարգ է տրամադրել և պատրաստ է ավարտին հասցնել ՀԱՊԿ անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի մատակարարումները:

Նա կառավարությանը խնդրել է հետևողական լինել, որ ՀԱՊԿ երկրների համար միասնական համակարգի ստեղծման հրամանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ